«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության` սպառազինությունների ձեռքբերման աճի վերաբերյալ հրապարակած տեսանյութի տեղեկատվության մեծ մասը ներառված է ՊՆ ոլորտի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված ցանկի 25-րդ և 27-րդ կետերում` այսինքն գաղտնի է։
Ընդ որում, այդ տեղեկությունները չկան նաև բաց աղբյուրներում և դրանց մեծ մասը Հայաստանի կողմից չի ներկայացվում (հայտարարագրվում) Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի սահմաններում։
Հետևապես, մեր նախնական գնահատմամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կամ հրապարակել է ոչ փաստահեն տվյալներ, կամ էլ չարաշահել է վարչական ռեսուրսը` գաղտնագրված տեղեկությունների հրապարակման միջոցով սեփական քարոզչությունն անելու նպատակով։
Կարդացեք նաև