Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աղազարյանը հավասարություն է ուզում. «ԱԺ աշխատակազմը պարգեւավճարները ստացել է, իսկ պատգամավորները չեն ստացել»

Հունիս 02,2021 13:55

2020-ի բյուջեի կատարման քննարկումները ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են:

«Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանին հարցրեց պարգեւավճարների մասին. «Կներեք անգրագիտությանս, Ազգային ժողովի աշխատակազմը պետական կառավարման համակարգի աշխատողնե՞ր են, թե՞ ոչ, որովհետեւ իրենք պարգեւավճարները ստացել են, իսկ պատգամավորները չեն ստացել վերջին տարում: Որեւէ մարմին որ պարգեւավճար է վճարում, արդյոք բոլոր աշխատողներին չի՞ վճարում: Ձեր այդ դատողությունները, որ արդյունավետ լինի A միավորի աշխատանքը, այդ խնդիրը լուծվո՞ւմ է, թե՞ հավասարաչափ պետք է բոլորին տալ»:

Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց. «Այո, պետական համակարգի աշխատողներ են: Շարունակությունը ինձ չուղղված հարց է, կդիմեք ԱԺ ղեկավարությանը, որովհետեւ որոշումը կայացնողը տվյալ մարմնի ղեկավարն է: Արդյոք բոլորին է վճարվում, թե ոչ՝ որեւէ պարտադիր պահանջ չկա: Ենթադրվում է, որ այն կապվում է արդյունքի հետ յուրաքանչյուր աշխատողի կատարած աշխատանքի, որ դա առաջացնի խթաններ կոնկրետ աշխատողների համար ու ավելի մոտիվացված աշխատեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930