Հունիսմեկյան ծրագրի շրջանակում գրադարանի բակում երեխաները մասնակցեցին կավճանկարչությանն ու նկարչությանը. նրանց հանձնարարված էր նկարել իրենց երազանքները:
Գրադարանի բացօթյա հարթակում հանդիպում-քննարկումներ կազմակերպվեցին ժամանակակից գրողներ Լիլիթ Ալթունյանի և Օլգա Դարյանի հետ: Հեղինակներն ընթերցեցին իրենց գրքերը, իսկ փոքրիկներն ըստ պատմությունների նկարազարդումներ կատարեցին: Տիկին Դարյանը նույնիսկ անհատական վարպետության դաս անցկացրեց Բերձորցի սկսնակ ստեղծագործող մի շնորհալի աղջնակի հետ: Դերասան Ստեփան Շահինյանը հեքիաթներ ու առակներ պատմեց, իսկ երեխաները դրանց հիման վրա պատկերազարդումներ կատարեցին:
Հեքիաթի սրահում գրադարանի հյուրերը դիտեցին «Շունն ու կատուն» հեքիաթի բեմականացումը, կատարեցին «Ախ, ինչ լավ են սարի վրա» երգը: Այնուհետ գրադարանի փոքրիկ հյուրերը մասնակցեցին Աննա Ասլանյանի «Գագիկն ընկել է երազների գիրկը» գրքի շուրջ ինտերակտիվ խաղ-քննարկմանը: Հեղինակը նախքան քննարկմանն անցնելը երեխաներին ներկայացրեց իր գրքի ստեղծման ու հրատարակության նախապատմությունը, երեխաները զրուցեցին հեղինակի հետ: Միջոցառումներին զուգահեռ օրվա ընթացքում հայկական մուլտֆիլմեր ցուցադրվեցին:
Երեխաների համար անակնկալ էր պատրաստել «Արմսվիթ» ընկերությունը՝ քաղցր հյուրասիրության տեսքով:
Կարդացեք նաև
Արցախցի փոքրիկներից ու զինծառայողների երեխաներից բացի հունիսմեկյան միջոցառումներին միացան նաև Երևանի մի շարք դպրոցների սաներ:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան