ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է տասնվեց տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տղամարդը՝ ծնված 1992թ., Վանաձոր քաղաքի Պարույր Սևակի փողոցում գտնվող կիսակառույց շինության առաջին հարկում, պարբերաբար, սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել տասնվեց տարին չլրացած աղջնակի հետ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին