Լրագրող Գոհար Վեզիրյանը հայտնում է. «5-րդ մահափորձը։ 2018 թ. հոկտեմբերին Գլենդել քաղաքում մահափորձի ենթարկվեց Ռաֆայել Մարդոյանը՝ Քյավառցի Ռաֆոն: Կրակոցներն արձակվել էին Մարդոյանի կրծքավանդակի ուղղությամբ:
Վերջինիս վիրավոր ու ծանր վիճակում արագորեն տեղափոխել էին Բևերլի Հիլզի հիվանդանոցներից մեկը:
Ռաֆայել Մարդոյանի ողջ մնալը բժիշկները հրաշք համարեցին, որովհետև հրազենից արձակված կրակոցները միլիմետրի տարբերությամբ էին շրջանցել Մարդոյանի սրտի հատվածը:
Երկու անգամ էլ Հայաստանում են փորձել սպանել Քյավառցուն։
Կարդացեք նաև
Մահափորձերն ավարտվել են այլոց մահերով։ Մեկ անգամ էլ մահափորձը չի ստացվել Մոսկվայում։
Այսօր Երեւանի կենտրոնում հնչած կրակոցների թիրախը էլի նույն մարդն է եղել, բայց սպանվել է նրա հետ այդ պահին եղածը»։