Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Արսենյան. «Մասնակցելու եմ, հերներն էլ անիծելու եմ դրանց ու ցույց եմ տալու՝ ովքեր են իրենք». «Հրապարակ»

Հունիս 02,2021 10:54

ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը հանգրվանել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղպայմանագրի» ցուցակի երկրորդ տասնյակում՝ 14-րդն է։

– Եթե գաք իշխանության, ինչպիսի՞ ապագա եք խոստանում։

– Կասկածո՞ւմ եք, որ կգանք։

– Երեւի միայն ձեզ են նախապես հայտնի ընտրությունների արդյունքները։ Ինչո՞ւ պիտի քաղաքացիներն այս իշխանությանը ձայն տան։

– Որովհետեւ սա իրենց իշխանությունն է, որովհետեւ այս իշխանությունն իրենց չի թալանում, որովհետեւ էս իշխանությունն իրենց երեխեքի ապագան չի ծախում, իրենց կրթությունը չի վերածում տգիտության, որովհետեւ այս իշխանությունը յախշիների իշխանություն չի, բանդաների իշխանություն չի, մարդիկ կարո՞ղ է սա չեն տեսնում ու չեն հասկանում, ես էլ էն մարդկանցից մեկն եմ, ով ծերից ծեր է տեսնում էդ ամեն ինչը, ոտից գլուխ, ռենտգենի նման՝ ով ինչ էր ու ոնց էր ու ինչ է դառել, ու հիմա ինչի են ուզում էլի հետ գան։

– Իշխանությունը երեխաների ապագան չի ծախի, բայց քանի՞ հազար երիտասարդի ապագա խորտակեց, պաշտոնական թվով մոտ հինգ հազար երիտասարդ սպանեց։

– Իշխանությունները չեն սպանել, ադրբեջանցիներն են սպանել։

– Իսկ լսե՞լ եք, որ Փաշինյանն ասում էր՝ պատերազմը շուտ դադարեցրի, որ ինձ դավաճան չասեն, այսինքն՝ տղաներին մահվան բերան էր ուղարկում, որ իրեն դավաճան չասեին։

– Ձեր հարցերն իմ դուրը չեն գալիս, ու ես պատվերի միտում եմ նկատում։

– ՀՀ գիտակից քաղաքացիների պատվերն եմ կատարում։

– Զանգել ես ինձ՝ քարոզ անես, որ չմասնակցե՞մ, մասնակցելու եմ, հերներն էլ անիծելու եմ դրանց ու ցույց եմ տալու՝ ովքեր են իրենք։ Մենք ուզում ենք, որ Հայաստանի համար լավ լինի, իրենք ուզում են, որ իրենց համար լավ լինի, հասկացա՞ք։ Բոլորի հանցագործությունները դրվելու են ժողովրդի առաջ։

– Մենք տեսանք, թե ինչ եք անում, որ երկրի համար լավ լինի․․․ տեսել ենք, թե Հայաստանի եւ Արցախի հետ այս իշխանություններն ինչպես վարվեցին, ուզենալը մի բան է, կարողանալը՝ մի բան։

– Մենք արդեն մտանք բժշկության մեջ, ընդեղ մի հատված կա, չէ՞, սեքսոպաթոլոգներն են դրանով զբաղվում, ախպեր, ասում է՝ շատ եմ ուզում, բայց չեմ կարողանում։ Մենք պետական կառավարումից ենք խոսում։

– Ինչի՞, չե՞ք լսել, որ այս իշխանություններին մեղադրում են ոչ մի բան չկարողանալու, «իմպոտենտության» մեջ։

– Ձեռները քարի տա՞կ է, բա չէի՞ն կարում մի երկու հատ վիագրա առնեին, տային հարազատ իշխանությանը, ասեին՝ կարողացի։

– Ձեր սիրելի իշխանությունն է, Դուք առնեիք՝ տայիք։

– Այ, հիմա մասնակցում ենք, մենք մինչեւ օրս ո՛չ մաս ենք եղել իշխանության, ո՛չ բան։ Շարադրել ենք մեր կարծիքը, ասել ենք՝ սա ճիշտ է, սա՝ սխալ, ժողովուրդ ջան, փորձ չունեք՝ հարցրեք փորձառուներին։ Հիմա հրավիրել են, մասնակցում ենք, էն ժամանակ ասում էիք՝ վատ է, որ չկան փորձառուներ, հիմա հրավիրել են, ասում եք՝ վատ է։

Բավական է, փոխանակ իմ տեսլականի մասին հարցնես, պիտի Փաշինյանի ոսկորներն աղայիր՝ ինքը սենց, ինքը ընենց, անցեք էդ էջը, առաջ շարժվեք, պատմության այդ էջն արդեն տեղի է ունեցել, դուք չեք կարող առաջիկա տասը տարին կառուցել 20 թվականի իրադարձությունների վրա։ Չի լինում էդպես, հետ եք մնալու։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Պոդպորուչիկ Դուբը պատերազմից առաջ չեխերենի դասատու էր և դեռ այն
    ժամանակ ամեն տեղ, ուր առիթ էր ներկայանում, ջանում էր ի հայտ բերել իր
    լոյալությունը։ Նա իր աշակերտներին գրավոր աշխատանքներ էր տալիս
    Հաբսբուրգյան դինաստիայի պատմության թեմաներով։ Օրինակ,
    յոթերորդ դասարանին առաջարկվում էր շարադրություն գրել հետևյալ թեմայով.
    «Կայսր Ֆրանց Իոսիֆը որպես գիտությունների և արվեստների հովանավոր»։ Այդ
    շարադրության պատճառով մի յոթերորդդասարանցի դպրոցից հեռացվել էր,
    զրկվելով Ավստրո֊Հունգարական միապետության միջնակարգ ուսումնական
    հաստատությունները մտնելու իրավունքից, քանի որ գրել էր, թե այդ միապետի
    ամենանշանավոր գործը Պրագայի Ֆրանց Իոսիֆի կամարջի կառուցումն է։

    Դուբը աչալուրջ հետևում էր, որ իր բոլոր աշակերտները կայսեր ծննդյան օրը և
    կայսրական մյուս հանդիսավոր օրերին Ավստրիայի հիմնը ոգևորված երգեն։
    Հասարակության մեջ նրան չէին սիրում, քանի որ հաստատ հայտնի էր, որ նա իր
    կոլեգաներին մատնում է։ Այն քաղաքում, որտեղ Դուբը դասավանդում էր, նա անդամ
    էր մեծագույն ապուշների և էշերի մի եռյակի։ Այդ եռյակի մեջ մտնում էին, բացի
    նրանից, նահանգական վարչության պետն ու գիմնազիայի դիրեկտորը։ Այդ նեղ
    շրջանում նա սովորեց քաղաքականության մասին դատել միայն այն սահմաններում,
    որ թույլատրելի են Ավստրո-Հունգարական միապետության մեջ։
    Յարոսլավ Հաշեկ «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները»

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930