Ընդամենը մեկ շաբաթ առաջ երկրիս ամենաբարձր պարգեւներից մեկով՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալով պարգեւատրվեց առողջապահության երիտասարդ նախարարը, որը հազիվ 5 ամիս է նախարար աշխատում եւ ոչնչով աչքի չի ընկել։ Իսկ այդ մեդալն իր նշանակությամբ ՀՀ երկրորդ պարգեւն է՝ Ազգային հերոսի կոչումից հետո։
Եվ մինչ մարդիկ տարակուսում էին, թե այդ ինչ ծառայություններ է հայրենիքին մատուցել պատահաբար նախարար դարձած իրավաբան տիկինը, պայթեց Աբովյանի տուբերկուլյոզային դիսպանսերի դիահերձարանի սկանդալը։ Պարզվեց՝ հայրենիքին մեծ ծառայություններ մատուցած նախարարի իմացությամբ, դիակների մասունքներ են պահվել տարբեր դիահերձարաններում՝ սանիտարական սոսկալի պայմաններում։
Մինչ ծնողները յոթ ամիս շարունակ խելակորույս շարունակում են փնտրել զավակներին՝ հույս փայփայելով, որ եթե դիակները գտնված չեն, ուրեմն նրանք ողջ են, գերի են, անհետ կորած են։ Իսկ այս իշխանությունը բազում մարդկանց, այդ թվում՝ առողջապահության նախարարի ու մեծ թվով բժիշկների մասնակցությամբ, դիակներ է պահում դիահերձարաններում։ Ինչո՞ւ․ որպեսզի միանգամից շատ դիակներ չհանձնեն, եւ մարդիկ փողոց դուրս չգա՞ն, թե՞ որպեսզի զոհերի վերջնական թիվը չհրապարակեն եւ հասարակությանը շոկի մեջ չգցեն։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում