Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր տնտեսությունը դեռ 2018թ. մակարդակին է, եւ բոլոր վիճակագրական տվյալները վկայում են այդ մասին. «Ժողովուրդ»

Հունիս 02,2021 10:10

Տնտեսության զարգացման մասին խոսող Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք զարգացում այդպես էլ չենք տեսնում: Մասնավորապես, պաշտոնական տվյալները վկայում են, որ Հայաստանի ՀՆԱ-ն գրեթե համարժեք է 2018թ. մակարդակին: 1 շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը 2018թ. 4 հազար 188 դոլար էր, 2020թ. դարձել է 4 հազար 269 դոլար, այսինքն՝ ավելացել է ընդամենը 1,9 տոկոսով:

Մեր տնտեսությունը դեռ 2018թ. մակարդակին է, եւ բոլոր վիճակագրական տվյալները վկայում են այդ մասին: Անցած տարվա առաջին 4 ամիսների 8,6 տոկոս նվազումից հետո այս տարվա 4 ամիսներին պաշտոնական վիճակագրությունը ներքին առեւտրի 4,8 տոկոս աճ է գրանցել: Այդ ընթացքում գնաճը կազմել է 5,4 տոկոս: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ անցած տարվա 4 ամիսներին տնտեսական ակտիվության անկումն ավելի մեծ էր։ Անցած տարվա 2,7 տոկոսով անկման փոխարեն՝ այս տարի 2,6 տոկոսով աճ է արձանագրվել, իսկ արդյունաբերության աճը, 4 ամիսների տվյալներով, 1 տոկոսից ցածր է:

Իսկ երբ ապրիլի ցուցանիշները համեմատում ենք նախորդ ամսվա հետ, տնտեսության զարգացումների պատկերը շատ ավելի համեստ է դառնում։ Մարտի նկատմամբ ապրիլին ունեցել ենք տնտեսական ակտիվության ընդամենը 3,2 տոկոս աճ: Այսինքն՝ իշխանությունները փորձում են ամեն կերպ դրականը ցույց տալ, բայց վիճակագրությունն ամենեւին նրանց կողմից չէ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930