Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին անհապաղ սկսել քննարկումներ և դրանց արդյունքում ճանաչել Արցախի Հանրապետությունը

Հունիս 02,2021 10:05

Դիմում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովին

Դիմում Արցախի Հանրապետության Ազգային Ժողովին

Պատմական այս պահին Հայաստանի և նրա անբաժան մասը կազմող Արցախի համար եկել է վճռական լուծումների պահը:

Պետք է դրսևորել կամք և քաջակորով վճռականություն:

Կամքը և այդ վճռականությունը պետք է դրսևորեն ժողովրդի ընտրյալները կամ ժողովրդի ձայնով իշխանության եկածները, որոնք սահմանադրության ուժով պարտադրված են լուծել ազգի և երկրի առաջ ծագած խնդիրները, ուստի մենք կոչ ենք անում Արցախի Հանրապետության Ազգային ժողովին պահանջատիրության դիրքերից դիմել պատկան մարմիններին՝ ճանաչելու Արցախի անկախ Հանրապետությունը:

Կոչ ենք անում նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին անհապաղ սկսել քննարկումներ և դրանց արդյունքում ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ հաշվի առնելով, որ այս պահին Արցախի Հանրապետության անկախության ճանաչումից է կախված հայ ազգի ճակատագիրը, Արցախի ժողովրդի ֆիզիկական ապահովությունը:

Հաշվի առնելով «անջատում հանուն փրկության» սկզբունքը, նաև որոշ գերտերությունների (Ռուսաստան, Ֆրանսիա) արտահայտած կշտամբանքը այս հարցի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների ցուցաբերած անգործության կապակցությամբ, հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության կառուցողական կամքի բացակայությունը, և, որ հակառակ պարագան մահացու է հայկական պետականության համար՝ դիմում ենք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին, ցուցաբերելով կամք և լայնախոհություն, ճանաչել Արցախի Հանրապետությունը:

Պահը այսօր է: Հակառակ պարագայում վաղը ոչ միայն ուշ կարող է լինել, այլ այդ վաղը կարող է այլևս չլինել:

«ՀԱՆՈՒՆ ՀԱԴՐՈՒԹԻ» ՀԿ                                                                                 

«ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ԴԻԶԱԿ» ՀԿ                                                                        

«ՀԱԴՐՈՒԹԻ ԴԵՕԿՈՒՊԱՑԻԱ» ՀԿ

Կաճառ Գիտական կենտրոն

«Շուշի» բռնի տեղահանված հայ ազգաբնակչության ՀԿ

«Ադրբեջանական ԽՍՀ-ից հայերի միավորում» ՀԿ

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար

“MER TUN ARTSAKH” NGO

“FREEDOM FOR ARTSAKH FOUNDATION”

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930