Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Վարդանյան. «Ֆեյսբուքի գործողությունները լինելու են մեր կատարած աշխատանքի հիման վրա». «Հայկական ժամանակ»

Հունիս 02,2021 09:30

Առաջիկա երկու ամիսներին (հունիս, հուլիս) «Ֆեյսբուքը» կիրականացնի հրապարակված հայերեն բովանդակության փաստերի ստուգում: Փաստերի ստուգման միջազգային ցանցը (IFCN) Վրացական «FactCheck Georgia»-ի եւ հայաստանյան «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» (MIC) ՀԿ-ի հետ պայքարելու է «Ֆեյսբուքում» եւ «Ինստագրամում» հրապարակված ապատեղեկատվության դեմ:

Նկատենք՝ վրացական «FactCheck Georgia»-ը IFCN միջազգային հարթակում հավաստագրված է որպես անկողմնակալ մարմին:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Մեդիա.ամ» կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի՝ հարեւան «FactCheck Georgia»-ի միջոցով աշխատելուն մանրամասնեց՝ որպեսզի փաստերի ստուգման գործում համագործակցես «ֆեյսբուքի» հետ, պիտի Փաստերի ստուգման միջազգային ցանցի (IFCN) անդամ լինես: «Հայաստանից այդ ցանցի անդամ կազմակերպություն չկա: Այսինքն` դեռ չկա կազմակերպություն, որ անընդհատ պրոցեսում լինի ու անդամագրված լինի այդ ցանցին: Այդ իսկ պատճառով «ֆեյսբուքը» Հայաստանի հետ աշխատում է հարեւան վրացական «FactCheck Georgia»-ի միջոցով»,-ասաց նա:

Վարդանյանի փոխանցմամբ՝ երրորդ կողմի փաստերի ստուգողները, տվյալ դեպքում՝ «FactCheck Georgia»-ն ու Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը գրելու են հոդված, որով մանրամասն ներկայացնելու են, որ տվյալ գրությունը կամ հոդվածը սխալ տեղեկատվություն է պարունակում: «Ֆեյսբուքն» ըստ գրված հոդվածի բովանդակության է առաջնորդվելու: Այն ունի գնահատման տարբեր աստիճաններ, կարող է լինել՝ ամբողջությամբ սխալ լուր, մասամբ սխալ, փոփոխված կոնտենտ եւ այլն: Ըստ այդ գնահատականների էլ ֆեյսբուքը կարող է տարբեր քայլեր իրականացնել, օրինակ՝ զգուշացնել, որ տվյալ լուրի նկարը հին է, ըստ այդմ նյութի, կամ որեւէ գրության հրապարակումը թույլ տա, բայց նկարը՝ ո՛չ:

Ըստ Վարդանյանի՝ «Ֆեյսբուքի»՝ այսպես կոչված խոչընդոտումները պարտադիր ուղեկցվում են բացատրող տեքստով: Բացատրում է խնդիրը, հղում անելով այն հոդվածին, որը գրվել է:

«Ֆեյսբուքի գործողությունները լինելու են մեր կատարած աշխատանքի հիման վրա: Նպատակն է՝ հնարավորինս օգնել մարդկանց տարանջատել լուրերը ու օգնել, որ չխաբվեն: Մենք արդեն մի քանի տարի է՝ զբաղվում ենք փաստերի ստուգմամբ, ունենք փաստերը ստուգող թիմ: Ֆեյսբուքում անում ենք մոնիթորինգ՝ մուտք ունենք, սակայն միայն դրանով չենք սահմանափակվելու, ինքներս հնարավորինս ստուգելու ենք տարածվող նյութերի, տարատեսակ գրությունների իսկությունը»,- մանրամասնեց Վարդանյանը:

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930