Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հանրային պաշտպանի էլեկտրոնային եղանակով ուղարկված դիմումը դատավորի աշխատակազմին չէր հանձնվել

Հունիս 02,2021 14:00

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 26-ին նշանակվել էր Մկրտիչ Չարչօղլյանի հայցադիմումի քննությունը:

Նա դիմել է դատարան՝ Գյումրու թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկա ՓԲԸ-ի, Գյումրու համայնքապետարանի, ՀՀ Շիրակի մարզպետարանի, երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտեի դեմ՝ 09.09.2004 թվականին կնքված թիվ 704-Ու պայմանագիրը, թիվ 407 եւ թիվ 1167 քաղաքապետի որոշումներն անվավեր ճանաչելու եւ անվավերության հետեւանքներ կիրառելու պահանջների մասին:

«Իմ պահանջն է գոյություն չունեցող որոշումներով երկու հատ վկայական տրամադրել պոլիկլինիկայի տնակներին։ Մեզ նույնիսկ չեն էլ հարցրել, արդյոք թույլ տալի՞ս ենք տնակները տեղադրել մեր հայրական բակում»,-«Առավոտին» հեռախոսազրույցի ժամանակ ասել էր հայցվորի մայրը՝ Ռ. Չարչօղլյանը:

Հիշեցնեմ, որ համայնքի ղեկավարի կողմից հայցվորի հայրական տան բակում՝ վարձակալությամբ, ժամանակավոր ատամնաբուժարանին թույլատրվել էր տնակներ տրամադրել: Այն այդպես էլ չծառայեց անօթեւաններին ապաստարան որպես, իսկ հետագայում էական վնասներ պատճառեց հայցվորի ընտանիքին:

Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան, հայցվորի ներկայացուցիչ Արմինե Ղանդիլյանը մայիսի 26-ի դատական նիստում հանդես է եկել ինքնաբացարկի միջնորդությամբ: Հայցվորի ներկայացուցիչը հայտնել էր, որ անցյալ տարվա դեկտեմբերին իր էլեկտրոնային հասցեից դիմում է ուղարկել դատավոր Գ.Հարությունյանին, հայտնելով, որ չի կարող ներկայանալ մեկ օր հետո՝ դեկտեմբերի 16-ին նշանակված նիստին՝ վատառողջ լինելու պատճառով: Ըստ փաստաբանի, որ իր դիմումը ստացվել է, հաստատվում է էլեկտրոնային հասցեից արված քաղվածքով: Սակայն դատավորի օգնական Ա. Ժամկոչյանի կողմից արված այս տարվա մայիսի 20-ի գրությամբ պարզվել է, որ դիմումը դատավորի աշխատակազմին չի տրամադրվել:

«Ստացվել է, որ դուք չեք համագործակցել դատարանի աշխատակազմի հետ ՀՀ դատական օրենսգրքին համապատասխան, ինչն էլ գործի համար կանխորոշվածության տրամադրություն է»,-նշել էր փաստաբանը, որ դատարանը խախտել է մրցակցության հավասարության սկզբունքը:

Ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930