Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պահանջում են Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի հրաժարականը

Հունիս 02,2021 13:00

«Ես հպարտ եմ, որ մենք պարտվել ենք»,-ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Ու սա այն դեպքում, երբ կորցրել ենք Արցախի 75% -ը, ունենք 5000 զոհ, 11.000 վիրավոր, գերիներ ու թշնամին դեռ Հայաստանի սահմանների ներսում է: Երեկ մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ «Առավոտ» էին բերել սույն հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորեւ:

Մենք՝ ներքոստորագրյալներս, պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի անհապաղ հրաժարականը վարչապետի՝ պաշտոնակատարի պաշտոնից այն բանի համար, որ նա երկիրը բերեց խայտառակ պարտության, Արցախի մեծ մասի օկուպացիայի, այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն սխալ եւ ակնհայտորեն ոչ բավարար ռազմական պատրաստություններ էր կատարում պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ եւ պատերազմից հետո, Ադրբեջանի հետ իր գաղտնի հակաազգային պայմանավորվածությունների համար:

Նաեւ մենք պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը իր պոպուլիզմի, ոչ պրոֆեսիոնալիզմի, անգրագետ, անհեթեթ հայտարարությունների եւ իշխանության չարաշահման, պետական բյուջեն խարխլող հսկայական պարգեւների, իրեն քննադատողներին հետապնդելու, խոսքի ազատությունը ճնշելու, ժողովրդին տրված խոստումները չկատարելու համար:

Մենք պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը նաեւ այն բանի համար, որ նա համաշխարհային անդրկուլիսի թելադրանքով կատարել է ապագա տոտալիտար էլեկտրոնային համակենտրոնացման ճամբարի կառուցմանը տանող հակաժողովրդական, պետական պարտքը մեծացնող թանկարժեք ռեֆորմներ, որոնց կիրառման արդյունքում պարտադրվելու են էլեկտրոնային բժշկական քարտերը, կենսաչափական փաստաթղթերը եւ անկանխիկ աշխատավարձերն ու շատ դեպքերում նաեւ թոշակները: Նշենք, որ այդ բոլոր ռեսուրսները կարելի էր օգտագործել զենք գնելու համար:

Համաշխարհային անդրկուլիսի կողմից դրսից թելադրվող եւ կառավարվող այս բոլոր հակաժողովրդական ռեֆորմները, Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի մարդկանց վերոնշյալ անգրագետ, ոչ պրոֆեսիոնալ հայտարարություններն ու գործողությունները նպաստեցին երկրի թուլացմանը, ռեսուրսների մսխմանը, այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վատթարացմանը, ինչը մեծացրեց Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Արցախի եւ Հայաստանի վրա հարձակման հավանականությունը:

Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի բոլոր անդամների անհապաղ հրաժարականը՝ մեր երկրին եւ ժողովրդին վերոհիշյալ վնասները հասցնելու համար:

Բոլոր նրանք, ովքեր, այսպես կոչված, «Թավշյա հեղափոխությունից» առաջ եւ դրանից հետո գրել են վերը նշված եւ նմանատիպ հակազգային, համաշխարհային անդրկուլիսի, բանկերի, ապահովագրական ընկերությունների կողմից թելադրվող օրենքներ, քարոզել եւ քվեարկել են նրանց օգտին Ազգային ժողովում, ստորագրել են դրանք, եւ բոլոր նրանք, ովքեր օգնել են Նիկոլ Փաշինյանին գալ իշխանության, չպետք է լինեն իշխանական կառույցներում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո:

1. Ընդդեմ բիոմետրիկ փաստաթղթերի շարժման ղեկավար՝ Ա. Ռուբեն,

2. «Ֆենիքս» ՀԿ նախագահ` Նաիրա Պետրոսյան,

3. «Հայի ուժ» կուսակցություն, նախագահ` Վարդան Ղուկասյան,

4. «Հայկանդուխտ» Ավանդապաշտ-ժողովրդավարական կուսակցություն, նախագահ` Արմենուհի Ղազարյան,

5. «Իրավագիտակից հայորդիներ» նախաձեռնություն, ղեկավար՝ Կարինե Այվազյան,

6. «Հայոց Մայրերը հանուն հզոր Հայաստանի», հանձնառության համակարգող խորհրդի նախագահ Կարինե Այվազյան,

7. Հայ Ազգայնականների Համախմբման խորհրդի անդամ՝ Աշոտ Բադալյան,

8. «Ընդդեմ մարդկանց համարակալման» միավորման խորհրդի անդամ՝ Շահեն Ծատուրյան,

9. Համահայկական ծնողական կոմիտեի հիմնադիր անդամ` Լիա Ավետիսյան,

10. «Հանուն Հայրենիքի», հայրենասիրական ՀԿ նախագահ` Ներսես Ներսիսյան,

11. Քաղաքագետ Արման Բոշյան,

12. «ԳԼՈՍՍԱ» Միջազգային իրավապաշտպան ՀԿ, նախագահ Աշոտ Համբարձումյան

«Առավոտ» օրաթերթ
01.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930