Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ, իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի ղեկավարությամբ ինչ- որ առումով փորձարարական կազմով արտագնա ընկերական հանդիպում անցկացրեց աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի ընտրանու հետ եւ այն ավարտեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Մեր ֆուտբոլիստները Զագրեբից մեկնելու են Շվեդիա, որտեղ եւս հունիսի 5-ին ընկերական խաղ պետք է անցկացնեն այդ երկրի գլխավոր թիմի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ