ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հնարավոր է առաջիկայում պայմանավորվեն այցելել Հայաստանի և Ադրբեջանի սահման: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
«Շատ կարևոր է, որ համանախագահներին այնուամենայնիվ հաջողվի առաջիկայում հայտնվել տարածաշրջանում և տեղում որոշել իրավիճակը, խոսել կողմերի հետ արդեն տեղում,- ասել է նա:- Դա շատ կարևոր է: Կարծում եմ, որ նման հնարավորություններ կարող են ի հայտ գալ ամենամոտ ապագայում»:
Նա նաև նշել է, որ շատ կարևոր է միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի թույլտվության հարցը: «Այստեղ նույնպես բազմաթիվ կազմակերպչական հարցեր կան, որոնք կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում»,- ասել է Լուկաշևիչը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ