Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դիլիջանի կինոթատրոնը դարձավ «Ծիրան» սուպերմարկետ

Հունիս 01,2021 21:44

Դիլիջանի կինոթատրոններից մեկը արդեն մի քանի ամիս է գործում է որպես «Ծիրան» սուպերմարկետ։

Կինոթատրոն հիշեցնող միակ նշանը շենքի վերևի հատվածում պահպանված հին ու մաշված գրությունն է։

2001 – 2017 թվականներին Դիլիջան քաղաքի գլխավոր ճարտարապետ Նվեր Դանիելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նման հարցերը պետական կառավարման խնդիր է, քանի որ ի սկզբանե նման կառույցները՝ ինչպիսին կինոյի շենքն է, չպետք է սեփականաշնորհվի, կամ էլ պետք է նախնական որոշակի պայմաններով լինի այդ գործընթացը, որ կառույցն իր ֆունկցիոնալ նշանակությունը չկորցնի։

«Եթե այսoր ինչ-որ տեղ կինոթատրոնը իրեն չի արդարացնում, կգա ժամանակ, որ դրա պահանջարկը կլինի, հաշվի առնելով այն, որ զարգացած երկրներում արվեստը և ֆիլմը առաջնային են և շարունակում են զարգանալ. Շատ լավ կլիներ, որ Դիլիջանն ունենար այդ կինոթատրոնը, բայց մյուս կողմից էլ նման փոփոխությունները իրականում ցավագին չպետք է ընդունել, քանի որ շուկան է թելադրում դա։ Այսօր շուկայական հարաբերություններ է և եթե շենքի սեփականատերը չի կարողանում ֆիլմ ցուցադրելով շահույթ ունենալ, որ այդ շենքը պահպանի, բնականաբար այնպես է ծառայեցնում, որ կարողանա շենքը պահել։

Չի բացառվում նաև, որ ապագայում շենքը կփոխի իր ֆունկցիան և նորից կինոյին կծառայի»,- նշել է Դանիելյանը։

Ճարտարապետը վստահ է, որ նման հարցերից խուսափելու համար պետք է նախ պետական մոտեցում փոխել.

«Եթե կա քաղաք և հասարակական սպասարկման մշակույթի տեղեր, ուրեմն կարելի է պետական ծրագիր ունենալ, և սեփականատերերի հետ առաջարկներով ու պահանջներով հասնել շենքի իրական ֆունկցիոնալությանը ծառայեցնել։

Չենք էլ կարող սեփականատիրոջը ստիպել, որ անպայման պետք է ֆիլմ ցուցադրի այդտեղ, այսինք ի սկզբանե չպետք է թույլ տրվեր սեփականշնորհումը, բայց եթե արդեն կատարվել է սեփականաշնորհում, ուրեմն չես կարող սեփականատիրոջից պահանջել, որ շենքը քո ուզած ֆունկցիա կատարի, բայց դա էլ իր պատճառները ունի, նշանակում է, որ պետությունը չի կարողացել այդ շենքն իր ուժեղով պահել և տվել է սեփականաշնորհման»։

Ճարտարապետը վստահ է, որ սա հանրապետական խնդիր է, քանի որ Հայաստանում քաղաքաշինության հիմքում չի դրվում քաղաքի գլխավոր հատակագիծը և մարդիկ կարողանում են ամեն հատվածում իրենց ցանկացած շինությունը կառուցել, որն էլ փչացնում է քաղաքի դիմագիծը.

«Քաղաքի գլխավոր հատակագիծը դա քաղաքի քաղաքաշինական հեռանկարային զարգացման պլանն է, որտեղ պետք է մանրամասն նշված լինի, թե քաղաքի որ հատվածը ինչպես պետք է զարգանա։ Իսկ այսօր մեր բնակչությունը իր հավանած ամեն տեղում կարողանում է կառուցել իր ուզած շինությունը, որը քաղաքաշինության մեջ ամենասխալն է։ Գլխավոր հատակագիծը հենց նրա համար է, որ այդ հարցերի պատասխանը տա և միայն ըստ այդ փաստաթղթի կարգավորվի, թե որտեղ ինչ պետք է կառուցվի, սակայն ամբողջ հանրապետությունում դա չի գործում։

Եթե այսօր մենք չկարողանանք ստեղծել այդ ինստիտուտը, որը քաղաքում կառուցվող բոլոր շինությունների վայրը և նշանակությունը կորոշվի քաղաքի գլխավոր հատակագծի միջոցով շատ արագ ձևով կաղավաղվի և կկորցնի իր դեմքը»։

Դանիելյանի փոխանցմամբ՝այսօր Դիլիջանի համար նոր հատակագիծ է կազմվում, սակայն դրա կարիքը չկա, քանի որ պետք է ընդամենը արդեն գործող հատակագիծը մշակել և այն դարձնել քաղաքաշինության առաջնորդման փաստաթուղթ.

« Պետք չէր թազա թուղթ նկարել, որ այդ թուղթը չաշխատի, մեզ պետք չէ նկարչություն, այլ պետք է շատ կոնկրետ և մտածված հատակագիծ։ Մանավանդ Դիլիջանի նման փոքր քաղաքների զարգացման հեռանկարների համար շատ լուրջ ու քաղաքին հատուկ մանրակրկիտ մշակված փաստաթուղթ է հարկավոր, որը այսօր չի արվում։ Գումարը ծախսվում է և հատակագիծ են կազմում, բայց դա հաստատ չի լինելու այն ինչ պետք է»։

 

Սաթենիկ Հովսեփյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930