Սիրելի՛ փոքրիկներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ։
Դուք եք մեր ապագան, մեր վաղվա օրը։ Մեր՝ մեծերիս պարտքն է ձեզ համար ստեղծել բարեկեցիկ կենսապայմաններ՝ հանուն լուսավոր և ապահով ապագայի։
Մեր մանուկները պետք է շրջապատված լինեն սիրով ու հոգատարությամբ։ Պատերազմի պատճառած արհավիրքները մեծապես խաթարել են նաև երեխաների խաղաղ կյանքը, ուստի մեզ համար առաջնային է նրանց ամենավառ երազանքները իրականացումը։
Կարդացեք նաև
Վստահեցնում եմ, որ ամբողջ Արցախի և առաջին հերթին՝ նրա փոքրիկ զավակների անվտանգությունը մշտապես եղել և մնում է երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում՝ որպես ապագայի հանդեպ հուսալի հիմքերի ստեղծման առաջնահերթություն։
Թանկագի՛ն երեխաներ
Կրկին շնորհավորում եմ ձեզ այս պայծառ օրվա կապակցությամբ, մաղթում անամպ երկինք և երջանիկ մանկություն։
Արցախի Հանրապետություն
Անվտանգության Խորհրդի Գրասենյակ