ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Մասիսում հանդիպել է «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ, անդրադարձել երկրի առջև ծառացած ամենացավոտ հարցերին:
«Ես արդեն 67 տարեկան մարդ եմ, այդ ընթացքում ես ամեն ինչ տեսել եմ՝ պատերազմ, ընկերների զոհվելու սահմռկեցուցիչ տեսարաններ, ես զրուցել եմ երկու-երեք որդի կորցրած ծնողների հետ։ Ամեն ինչ տեսել եմ, և ինձ թվում էր՝ ես այլևս զարմանալու ունակություն չունեմ և, ընդհանրապես, լացելու ունակություն չունեմ», ասել է Սերժ Սարգսյանը:
«Այդ նկարները որ տեսա, ինձ թվաց՝ արյունս երակներումս սառեց».- հավելել է նա:
«Լավ, մա՞րդ են դրանք, մարդկային որեւէ որակ կա՞ դրանց մեջ… ոնց կարելի է, ամենաթանկ բանը կյանքը տվել են այս երկրին՝ անասունները բերել են լցրել են…, սատանա չեն, բա ի՞նչ են»,- նշել է Սերժ Սարգսյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ