Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյանը` խորհրդարանական ընտրություններին իր չմասնակցության մասին

Հունիս 01,2021 21:00

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգե՜լի հայրենակիցներ,

կարծում եմ այս օրերին ամենակարևոր տեղեկատվությունը չէ, բայց քանի որ չափազանց շատ են հարցերը, ուստի որոշեցի հակիրճ անդրադառնալ իմ` խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու հարցին:

Հաշվի առնելով իմ երբեմնի կուսակցական անցյալը հարցերը հաճախ հնչում են` ինչու համապատասխան դաշինքի ցուցակում չեմ: Ասեմ, որ դա եղել է իմ և կուսակցության` փոխադարձ ընկալման վրա հիմնված որոշում:

Որևէ այլ ցուցակում չլինելը ունի երկու պատճառ` օբյեկտիվ և սուբյեկտիվ:

Օբյեկտիվն այն է, որ «բաղձալի» մանդատի համար ցուցակից ցուցակ ( հաճախ անգամ իրար բացառող) թռիչքաձև հայտնությունները դեմ են քաղաքականության իմ պատկերացրած մոդելին ու սկզբունքներին:

Սուբյեկտիվն այն է, որ ես իմ հետագա աշխատանքը չեմ պատկերացնում խորհրդարանում ո՜չ իշխանական, ո՜չ էլ ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում: Հայրենիքին ծառայելու բազում այլ ձևաչափեր կան: Իսկ հայրենիքի գոյության համար ես շարունակելու եմ իմ պայքարը ընդդեմ նիկոլիզմի, ընդդեմ ֆանատիզմի ու հանուն մեր լինելիության: Ես խենթի նման ու չափազանց եմ սիրում մեր երկիրը: Երկիրը պահպանելու հարցում օգնելու եմ այն լիդերին, ով ըստ իս առավել է ունակ հանել մեզ ճգնաժամից:

Թող ներեն ինձ բոլորը, բայց ավելի քան երբևէ սա ոչ թե կամ ոչ այնքան  թիմի, որքան լիդերի ընտրություն է: Ոչ միայն այն պատճառով, որ թիմը միայն ցուցակը չէ, այլև, որ թիմի աշխատանքի որակը ուղղակիորեն կախված է լիդերից: Մենք տեսանք` ինչպես միջավայրային ու արժեբանական ախտահարման ենթարկվեցին պարտվածի կողքը հայտնված սակավաթիվ պրոֆեսիոնալները: Հայաստանն այս պահին կարիք ունի ուժեղ, կամային, փորձառու ճգնաժամ հաղթահարողի: Մենք անդունդի հատակին ենք ու բարձրանալու համար մեզ պետք է մեկը, ով մեզ այնտեղից պարանով վերև կքաշի: Իսկ առաջադրված  ցուցակները գլխավորող լիդերների մեջ  ըստ իս կա մեկ անձ, ով ունակ է դա անել:

Ամեն ինչ լավ է լինելու: Աստված պահապան ձեզ ու ձեր ընտանիքներին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930