Խորհրդարանը հունիսի մեկին` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, հյուրընկալեց երեխաներին: Հյուրերը 44-օրյա պատերազմի մասնակիցների ու մարտում անմահացած հերոսների շուրջ 50 երեխաներն էին: Էքսկուրսը սկսվեց ԱԺ թանգարանից, հետո տոնի պատվիրակները եղան ԱԺ գրադարանում:
Խորհրդարանի այգին վերածվել էր մեծ խաղահրապարակի: «Իմ երազանքն է՝ խաղաղություն» խորագրով կավճանկարչության համար առանձնացված հատվածում հյուրերը նկարեցին իրենց բաժին խաղաղությունը:
Երեխաները եղան նաեւ նիստերի դահլիճում, որտեղ նրանց դիմավորեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: Նրանք հարցեր ուղղեցին նաեւ պատգամավորներին:
Կարդացեք նաև
Ավարտին հյուրերին միացավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու հունիսմեկյան տպավորություններն ամբողջացան խորհրդանշական լուսանկարով:
ՀՀ Ազգային ժողով