Լրահոս
Օրվա լրահոսը

«Դե, հա, չեղած բանի համար…». Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանն, իր գործով վճռի մասին

Հունիս 01,2021 18:25

«Դե`հա, չեղած բանի համար…»,- այսօր դատարանում, լրագրողների հարցին`սպասելի՞ էր դատարանի վճիռը Ձեզ համար, պատասխանեց ՀՀ երրորդ նախագահի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի որդին`Հայկ Սարգսյանը:

Հիշեցնենք, այսօր դատարանը նրան արդարացրեց ապօրինի զենք-զինամթերք կրելու հոդվածով, իսկ սպանության փորձի մեղադրանքը, որը վերաորակվել է անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով, կիրառվեց վաղեմության ժամկետ։

Հայկ Սարգսյանի պաշտպան Երեն Սարգսյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքն իր եզրափակիչ ճառում նշել էր, որ դատարանն առնվազն այն վճիռը պետք է կայացնի, ինչը որ կայացրեց, եթե ի վիճակի չլինի արդարացման վճիռ կայացնի: Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ իրենք համաձայն չեն սույն դատական ակտի հետ. «Մենք գտնում ենք, որ բոլոր մեղադրանքներով Հայկ Սարգսյանը ենթակա է արդարացման: Դատարանն ընտրեց նվազագույն շեմը. եթե այն ժամանակ դրել էին նման ծանր մեղադրանք, որպեսզի վաղեմություն չկիրառվի, որպեսզի կալանքի տակ պահեն: Այսինքն, ապօրինությունները շատ էին: Իսկ այս փուլում, կարծում եմ, դատարանը այլեւս չկարողացավ վեր կանգնել այդ ամենից»:

Պաշտպանն ասաց, որ իրենք բողոքարկելու են այս վճիռը ՀՀ վերաքննիչ դատարանում`անզգուշության մասով եւ կարծում է, որ արդյունք կունենան: Բայց, ըստ պաշտպանի, շատ բան կախված է նրանից, թե ովքե՞ր կլինեն դատավորները, քանի որ ՀՀ վերաքննիչ դատարանում, Երեմ Սարգսյանի գնահատմամբ, կան դատավորներ, որոնց համար գործի փաստական հանգամանքները նշանակություն չունեն`անկախ նրանից, թե ինչ գործ է:

Գործի քննության ընթացքում այս վճիռը, համեմատության մեջ, Երեմ Սարգսյանը նաեւ առաջընթաց է համարում:

Պաշտպանը գրեթե վստահ է, որ դատախազությունն էլ է բողոքարկելու, քանզի, «դատախազությունը միշտ բողոքարկում է`տեղին-անտեղին»: Երեմ Սարգսյանի գնահատմամբ, գլխավոր դատախազությունն էլ, քննչական մարմիններն էլ ի սկզբանե էլ գիտեր, որ այս գործով սպանության փորձի մեղադրանք չէր կարող լինել. «Ապօրինությամբ օրինականություն չի կարելի հաստատել: Ես այսօր կարող եմ ասել, որ ամբողջ պետական ապարատով ապօրինություն էիք անում`իբր նախկին հանցագործություն բացահայտեք: Եթե համարենք, որ անձը հանցագործություն էր կատարել, դո՞ւք ինչով էիք տարբերվում իրանից: Ո՞ւմ էիք ինչ ուզում ապացուցել, որ անում եք: Անեիք նորմալ աշխատանք`այսօր էլ դատարանում ձեր մեղադրանքը պաշտպանեիք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930