ԼՈՏ լեհական ավիաուղիները սույն թվականի հունիսի 1-ից վերսկսել է Վարշավա- Երևան- Վարշավա երթուղով չվերթերը:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Հետագայում նախատեսվում է չվերթերի հաճախականության ավելացում:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը:
———-
Կարդացեք նաև
Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ Fly Egypt ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 1-ից վերսկսել է Հուրգադա- Երևան-Հուրգադա երթուղով չվերթերը:
Հուրգադա- Երևան- Հուրգադա երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ օրերին:
Նշենք նաև, որ Շարմ Էլ Շեյխ- Երևան- Շարմ Էլ Շեյխ երթուղով չվերթերը իրականացվում են հինգշաբթի և կիրակի օրերին:
Հետագայում նախատեսվում է չվերթերի հաճախականության ավելացում:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ