Մայիսի 31-ի երեկոյան ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար Թոյվո Քլաարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հեռախոսազրույցը կայացել է ԵՄ հանձնակատարի նախաձեռնությամբ:
Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Բայրամովը Քլաարին տեղեկացրել է գերեվարված վեց հայ զինծառայողների մասին:
Մասնավորապես, նա նշել է, որ նրանք ձերբակալվել են Ադրբեջանը տարածքն ականապատելիս: Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, Բայրամովն ասել է, որ առկա տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցությունների ճանապարհով: Նրա խոսքով՝ Ադրբեջանը համաձայնություն է տվել սահմանազատման և սահմանագծման հարցերով եռակողմ հանձնաժողովի ստեղծմանը:
Բայրամովն ու Քլաարը նաև քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, եռակողմ համաձայնագրի իրականացման ընթացքը և սահմանին տիրող լարվածությունը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ