Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՊ կուսակցության վարչապետի թեկնածուն հանրությանը հայտնի է «զինված խմբի» գործով. Ա1+

Հունիս 01,2021 18:16

Ա1+. ԿԸՀ-ն այսօր հրապարակել է ընտրությունների մասնակիցների ցուցակները, ներառյալ ՀԱՊԿ-ինը։ ՀԱՊ կուսակցությունը ընտրություններին մասնակցում է պատգամավորի 82 թեկնածուով։

ՀԱՊԿ վարչապետի թեկնածուն Արթուր Վալերիկի Վարդանյանն է, որը գլխավորում է նորաստեղծ կուսակցությունը։

Նա Արցախյան պատերազմում զոհված, ՀՀ Արիության մեդալով հետմահու պարգևատրված Վալերիկ Վարդանյանի որդին է, երկար տարիներ ապրել է Իսպանիայում։

Արթուր Վարդանյանը 2015թ Նորք-Մարաշում ԱԱԾ-ի կողմից «վնասազերծված» զինված խմբավորման ղեկավարն է։ Ինը հոգանոց խումբը , եւ եւս 11 հոգի, մեղադրվում են ապօրինի զենք-զինամթերք պահելու, բռնությամբ իշխանությունը զավթել ծրագրելու մեջ, «ինչը ավարտին չի հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից»:

Ըստ մեղադրանքի՝ խումբը նախատեսել է հարձակումներ գործել պետական շենքերի վրա, խոցել ՀՀ նախագահի օդանավը։

Արթուր Վարդանյանը ազատության մեջ է 1 մլն դրամ գրավի դիմաց, երբ կալանավորումից չորս տարի անց՝ 2019թ-ին փոխվեց նրա խափանման միջոցը։

Այս գործով մեղադրվում են նաեւ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը։

Գործով դատավարությունը դեռ շարունակվում է, հաջորդ դատական նիստը նշանակված է հունիսի 4-ին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930