Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դպրոցական ավագանու» անդամները ներկայացրին իրենց գաղափարները. ծրագրերից առավել իրատեսականները կընդգրկվեն քաղաքային իշխանության որոշումների նախագծերում

Հունիս 01,2021 17:59

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Երևանի ավագանու նիստերի դահլիճում կազմակերպվել է «Համայնքը՝ երեխաների համար» խորագրով միջոցառումը:

Երևանի հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանի աշակերտների կողմից նախապես ներկայացված 93 զեկույցներից ընտրվել են 65-ը:

Երևանի ավագանու նիստի ֆորմատով 65 աշակերտներից համալրված «դպրոցական ավագանու» անդամները ներկայացնում են իրենց գաղափարներն ու ծրագրերը՝ ուղղված երեխաների իրավունքի և պաշտպանության բարձրացմանը Երևան համայնքում:

Աշակերտների քվեարկության արդյունքում, ծրագրերից առավել իրատեսականները հնարավորություն կունենան հետագայում ընդգրկվելու քաղաքային իշխանության որոշումների նախագծերում՝ իրականացման նպատակով:

Նիստը վարում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Երևանի քաղաքապետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930