Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Սարգսյանի որդին` Հայկ Սարգսյանն արդարացվեց

Հունիս 01,2021 17:37

ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի որդուն`Հայկ Սարգսյանին դատարանն արդարացրեց:

Հայկ Սարգսյանն արդարացվեց ապօրինի զենք-զինամթերք կրելու հոդվածով, իսկ սպանության փորձի մեղադրանքը, որը վերաորակվել է անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով, կիրառվեց վաղեմության ժամկետ։

Հիշեցնենք, Հայկ Սարգսյանը մեղադրվում էր Դավիթ Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու եւ ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար։

Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին քրեական գործում ներգրավվել է 11 տարի առաջ տեղի ունեցած մի միջադեպի հետ կապված: 2007 թվականի ապրիլի 1-ին Երևան քաղաքի բնակիչ, 1984 թվականին ծնված Դավիթ Սիմոնյանը Երևանի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց։ Ապա ոստիկանություն էր ներկայացել Ա. Ղևոնդյանը, հանձնել էր մի ատրճանակ և հայտնել, որ այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզի մոտ և դրա հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել է ընկերոջ՝ Դավիթ Սիմոնյանի վրա: Այդպիսով՝ այդ փաստի առթիվ հարուցված քրեական գործը մոտ 2 ամիս անց կարճվել էր՝ կողմերի հաշտության և բողոքի բացակայության հիմքով:

Սակայն անցած տարվա հուլիսի 3-ին՝ նոր ի հայտ եկած հանգամանքներով պայմանավորված՝ գլխավոր դատախազը հանձնարարել էր վերսկսել գործի նախաքննությունը։ Արդյունքում պարզվել է, որ Դավիթ Սիմոնյանը 11 տարի առաջ հրազենային վնասվածքը ստացել է ոչ թե Ա․ Ղևոնդյանի, այլ Հայկ Սարգսյանի արձակած կրակոցի հետևանքով։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930