Այսօր թեեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկրում չէ, կառավարության շենքը ոստիկանները մի քանի շարքով պաշտպանում էին: Կեսօրից հետո կառավարության մոտ բողոքի ցույց էին անում Համահայկական ազգային համաձայնություն շարժման անդամները:

Armenian Freedom Fighter Military Council holds a protest action in front of the RA Government’s building
Շարժման մասնակից, Սասնա ծռեր խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանը ոստիկաններին կոչ արեց միանալ իրենց: Նրա խոսքով, ոստիկանների դեմքից անգամ երեւում է, որ ոչ թե կառավարության տունն են հսկում, այլ ինչ-որ «անարժան մեռելի»: Նրա խոսքով, պատերազմը թվացյալ հեռու է, բայց շուտով մտնելու է յուրաքանչյուրի տուն:

Armenian Freedom Fighter Military Council holds a protest action in front of the RA Government’s building
Պավլիկ Մանուկյանը դիմելով ոստիկաններին ասաց` այսօր մի ընտրություն ունենք` լինել-չլինել. «Հայաստանի մի մասին սարքել են ոստիկան, իսկ մյուս մասին` թշնամի: Մեր վշտի հետ մեզ թողել եք մենակ: Այսօր երեխաների անվտանգության օրն է, բայց մսաղացով անցած մեր եղբայրների տոպրակներով մարմիններն են բերում: Ի՞նչ անի հայ մայրը»:

Armenian Freedom Fighter Military Council holds a protest action in front of the RA Government’s building
Նա համայն հայությանը քաղաքական ու հասարակական կառույցներին հորդորեց միանալ, համախմբվել եւ փոխել ՀՀ վարչապետի պաշտոնակատարին, Փաշինյանի բոլոր անօրինական պայմանավորվածությունները չեղարկել: Շարժման մասնակիցները գտնում են, որ երկրի պաշտպանությունը պետք է իր ձեռքը վերցնի ՀՀ զինված ուժերը, հայրենիքի պետական սահմանները պաշտպանելու համար էլ արագ կազմակերպել կամավորական ջոկատներ:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ