Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արթուր Աբրահամը համբուրգեր պատրաստեց «Օրրանի» սաների համար

Հունիս 01,2021 17:13

«Օրրան» բարեգործական կազմակերպությունը հունիսի 1-ին` Երեխաների իրավունքների պաշտպանության օրը հյուրընկալել էր պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամին:

Նա ոչ միայն համբուրգերներ պատրաստեց երեխաների համար, այլեւ պարեց ու խաղաց նրանց հետ, լուսանկարվեց:

Aravot.am-ի հետ զրույցում Արթուր Աբրահամը նշեց, որ շատ ուրախ է մասնակցել նման բարի միջոցառման. «Երջանիկ եմ, որ որպես մարզիկ մասնակցում եմ, ուրախացնում երեխաներին: Նրանք մեր ապագան են, մենք իրենցով ապրում ենք»: Մարզիկն ասաց, որ «Օրրան» շտապուց առաջ նաեւ խաղալիքներ է գնել իր ընտանիքի փոքրիկների համար:

«Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ավանդույթի համաձայն «Մարիոթ» հյուրանոցը եւ «Օրրանի» մյուս բարեկամները` «Կոկա կոլան», «Բարի Սամարացին», «Տաշիր պիցցան», Երեւանի շոկոլադի գործարանը եւ «Թամարա պաղպաղակը» փորձում են տոն ստեղծել «Օրրանի» շահառու երեխաների համար, ավելի գունեղ դարձնել նրանց օրը, հատկապես որ այժմ «Օրրանի» հարկի տակ հյուրընկալել են փոքրիկների, որոնք Սիրիայից, Լիբանանից, Արցախից են Հայաստան տեղափոխվել: «Իհարկե, այս տարին տարբերվում է նախորդներից, բայց մենք ուզում ենք երեխաներին երջանիկ տեսնել, եւ նրանց երջանկության ճանապարհը սկսել այսօրվանից»,-ասաց Արմինե Հովհաննիսյանը:

Տիկին Հովհաննիսյանից տեղեկացանք, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո «Օրրանը» 8000 արցախցի երեխաների է օգնել. «Մենք ընդլայնել ենք մեր առաքելությունը պատերազմից հետո, որպեսզի կարողանանք նաեւ արցախցի երեխաների օգնել` տրամադրելով սնունդ, քնապարկ, ձմեռային հագուստ եւ անկողին»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930