Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամուսնու անձնագրային տվյալներով սպառողական վարկի պայմանագիր է կնքել ու հափշտակել նրա քարտային հաշվեհամարին փոխանցված գումարը

Հունիս 01,2021 17:25

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է կնոջ կողմից կատարված խարդախության և սուտ մատնության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ պարզվել է, որ 2019թ. նոյեմբեր ամսին 24-ամյա կինը, օգտվելով ամուսնու անձնագրային տվյալներն ունենալու հանգամանքից, համացանցի միջոցով վերջինիս անձնագրային տվյալներով՝ ընկերության հետ կնքել է սպառողական վարկի պայմանագիր, այնուհետև խաբեության եղանակով հափշտակել նրա քարտային հաշվեհամարին փոխանցված զգալի չափերով գումարը:

Բացի այդ, 24-ամյա կինը գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հայտնել է, որ վերը նշված հանցագործությունը կատարել է դեպքին ակնհայտորեն առնչություն չունեցող անձը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 1-ին և 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 1-ին մասերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930