Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քոչարյանի նախընտրական պաստառները վնասողներից 5-ին բռնել են

Հունիս 01,2021 17:05

Այսօր ԱԺ-ում լրագրողները փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանին հարցրեցին, թե ընտրակաշառքի բաժանման հետ կապված տարբեր լուրեր կան, ի՞նչ ահազանգեր են ստացել:

Ֆիդանյանը պատասխանեց, որ կոնկրետ ընտրակաշառքի հետ կապված այս պահին որեւէ դեպք չի արձանագրվել. «27 դեպքերով նյութեր են նախապատրաստվում նախընտրական փուլում կատարվող հանցագործությունների հետ կապված, 14-ը՝ գույքի վնասման հետ է կապված՝ պաստառների վնասում: Ի դեպ, այդ 14-ից 12-ը կոնկրետ անձի՝ Քոչարյանին պատկանող էին, 5-ը արդեն բացահայտված են: Բոլորն էլ ֆիզիկական անձինք են, նախկինում որեւէ քաղաքական ուժի անդամ չեն հանդիսացել»:

Հարցին՝ ԱԱԾ-ն ընտրակաշառքի հետ կապված քրգործեր էր հարուցել, հիմա այդ անձինք ցուցակներ են գլխավորում, իրավապահ մարմինները աչքները նրանց վրա՞ են, պահում, որ այս ընտրություններում չբաժանեն՝ Ֆիդանյանը պատասխանեց, որ օպերատիվ հետախուզական աշխատանքներ կատարում են:

Հարցին՝ հայտարարություններ կան ատամները կոտրելու վերաբերյալ, ի՞նչ եք անում, որ հետագայում ցնցումներից զերծ մնան՝ Ֆիդանյանը պատասխանեց, որ քաղաքական ուժերի հայտարարությունները ուսումնասիրում են, հասարակական կարգի, անվտանգության հետ կապված ուսումնասիրություններ են անում. «Մեր լրատվամիջոցով արդեն ՔրՕր-ի համապատասխան հոդվածների մեկնաբանություններն են տրվում, նաեւ հանդիպումների շարք կձեռնարկենք բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների հետ, եթե կցանկանան, կանխարգելիչ ու այլ բնույթի հարցերի քննարկման համար»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ոստիկանապետն ո՞ւր է, ինչո՞ւ չի եկել բյուջեի կատարողականը ներկայացնելու, որովհետեւ Փաշինյանը, երբ պատգամավոր էր, ասում էր, որ դա անարգանք է ԱԺ-ի նկատմամբ: Ֆիդանյանը պատասխանեց, որ ոչ մի անարգանք չկա, պարզապես երեկ ծանր ու աննախադեպ հանցագործություն էր կատարվել. «Ոստիկանապետը անձամբ էր մեկնել դեպքի վայր ու այնտեղ տեղում ղեկավարում էր օպերատիվ խմբի գործունեությունը»:

Հարցին՝ երեկվանից գնացել է, հետ չի՞ եկել՝ փոխոստիկանապետը պատասխանեց. «Վերադարձել է, հետո էլի մեկնել է: Որեւէ ինտրիգ փնտրելու կարիք չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930