Հունիսի 20-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցող «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն իր ՖԲ էջում կատարել է հետեւյալ գրառումը. «Ալիևը վերջին 1 շաբաթում ՀՀ-ից տարածքներ չի խլել։ Ենթադրում եմ, որ Նիկոլն ամեն ինչ ստորագրել է (էն, որ ասել էր ստորագրելու է)։ Էլի հայրենիք է տվել։ Միակ ձևը նիկոլական հողատվությունից խուսափելու համար հունիսի 20-ին նրա ՔՊ-ին ու նրանց հարող այլ քաղաքական ուժերին 0 ձայն տալն է։ Առայսօր հրապարակվել է միայն 1 փաստաթուղթ (նոյեմբերի 9-ի հայտարարությունը)։ Մինչդեռ, ստորագրվել, բայց չի հրապարակվել առնվազն ևս 2 փաստաթուղթ։
Ոչ նիկոլական ուժերի իշխանության գալու դեպքում նրանք առոչինչ են համարելու չհրապարակված փաստաթղթերը։ Հայ ժողովուրդ կողմնորոշվիր։ 0 ձայն նիկոլի ՔՊ-ին և նրանց հարող ուժերին»,- գրել է ՀՀ նախկին վարչապետը։
Լուսանկարը՝ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԻ