Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական պատերազմական հանցագործություններն ամբողջությամբ տեղավորվում են Նյուրնբերգի միջազգային զինվորական տրիբունալի կանոնադրությամբ նախատեսված ռազմական գործողությունների շրջանակում». եգիպտական «Մաաթ» կենտրոնի ուսումնասիրությունը

Հունիս 01,2021 17:01

ՀՅԴ Հայ դատի Եգիպտոսի հանձնախմբից հայտնում են, որ Խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների եգիպտական «Մաաթ» կենտրոնի միջազգային մարդասիրական իրավունքի բաժանմունքը հրապարակել է «Քաղաքացիական անձանց պաշտպանությունը ռազմական գործողությունների ընթացքում (Ղարաբաղյան պատերազմը որպես ուսումնասիրության առարկա)» փորձագիտական ուսումնասիրությունը։

Հեղինակները, միջազգային մարդասիրական իրավունքի հանրաճանաչ սկզբունքների ու կարգավորումների՝ հատկապես «Քաղաքացիական անձանց պաշտպանության մասին» Ժնևի 1949 թ. կոնվենցիայի և վերջինիս 1977 թ․ արձանագրությունների լույսի ներքո վեր են հանում 2020 թ․ 44-օրյա պատերազմի ընթացում Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների բոլոր դրսևորումները՝ մասնավորապես քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծությունները, ահաբեկչական խմբավորումների ներգրավումը, արգելված զինատեսակների օգտագործումը՝ ինչպես ռազմական գործողությունների, այնպես էլ խաղաղ բնակչության նկատմամբ, ռազմագերիների և պահվող այլ անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքը, հիվանդանոցների, բուժօգնության կետերի, կրոնական հուշարձանների, կենսական ենթակառուցվածքների, լրագրողական առաքելությունների թիրախային ռմբակոծումները, քաղաքացիական անձանց դիտավորյալ սպանությունները և այլն։

Առանձնապես ներկայացվում են ռազմական գործողությունների ժամանակ կամ դրանց արդյունքում խոցելի խմբերի՝ կանանց, երեխաների, տարեցների և գերիների իրավունքներն ու նրանց հետ վերաբերմունքի միջազգային պարտավորությունները։

Ըստ հեղինակների՝ ադրբեջանական վայրագություններն ու պատերազմական հանցագործությունները, որոնց զոհ են դարձել թվով 41 քաղաքացիական անձինք, իսկ ռազմական գործողությունները հանգեցրել են 110․000 քաղաքացիական անձանց տեղահանման և տասնյակ հազարավորների՝ մշտական բնակության վայրերի կորստի, ամբողջությամբ տեղավորվում են Նյուրնբերգի 1945 թ․ միջազգային զինվորական տրիբունալի կանոնադրությամբ նախատեսված ռազմական գործողությունների շրջանակում։

Ուսումնասիրությունն ավարտվում է մասնագիտական խորհրդատվությամբ։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930