Լրահոս
Օրվա լրահոսը

Պետբյուջեի եկամուտների աճը 5.9% է 2021թ. 5 ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, հարկ վճարողներին վերադարձվել է շուրջ 68.6 մլրդ դրամ

Հունիս 01,2021 16:45

2021թ. հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 618.4 մլրդ դրամ համախառն հարկային եկամուտ: 2020թ. նույն ժամանակաշրջանում ցուցանիշը կազմել է 583.6 մլրդ դրամ, իսկ 2019թ.-ին՝ 571.2 մլրդ դրամ: Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի համադրելի եկամուտների աճը կազմել է 34.7 մլրդ դրամ կամ 5.9%, իսկ 2019թ. հունվար-մայիս ամիսների համեմատ աճը կազմել է 47.2 մլրդ դրամ կամ 8.3%:

Միաժամանակ, 2021թ. առաջին 5 ամիսների ընթացքում փաստացի հավաքագրված եկամուտների հաշվին հարկ վճարողներին վերադարձվել է շուրջ 68.6 մլրդ դրամ գումար: 2020թ. նույն ժամանակաշրջանում վերադարձվել է 52.8 մլրդ դրամ, իսկ 2019թ-ին՝ 43.4 մլրդ դրամ:

Այսինքն՝ 2021թ. հունվար-մայիս ամիսների ընթացքում փաստացի հավաքագրված եկամուտների հաշվին հարկ վճարողներին վերադարձված գումարների աճը կազմել է 15.8 մլրդ դրամ կամ 29.9%, իսկ 2019թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճը կազմել է 25.2 մլրդ դրամ կամ 58.1%:

Վերադարձված գումարները վերաբերում են ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարներին, շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարներին, ինչպես նաև հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի փոխհատուցվող գումարներին:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930