«Օրեր առաջ «Մանախ» անունով մեկը, որն իր դանակն իմ մոտ որպես նվեր թողել-գնացել էր, որ խնդիր կատարեր, հետո գար վերցներ, ինձ ասում է, թե տարածքներ եմ տվել, թե երկու գնդի անձնակազմ եմ իրար դիմաց դուրս բերել»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը։
Նշենք, որ նա նկատի ունի Արթուր Այվազյանին։ Թե ինչու են իրեն թիրախավորել, Անդրանիկ Փիլոյանն ասաց, որ միայն ինքը չի թիրախավորված․ «Ոչ միայն «Մանախի» մասին է խոսքը։ ԶԼՄ-ներով իմ մասին իրականությանը չհամապատասխանող բաներ են ասում։ Ամեն ասողի ասածն իրականություն չէ։ Համենայն դեպս, մարտական ընկերներս գիտեն, թե ես ինչ եմ արել»։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Փիլոյանը 2020թ․-ին եղել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատարը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ