Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արա Այվազյանը քաղաքական հանրությանը պետք է լիարժեքորեն ներկայացնի իր մտահոգություններն ու փաստերը, որոնք ընկած են այդ մտահոգությունների հիմքում. «Ժողովրդավարական համախմբում»

Հունիս 01,2021 16:11

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության հայտարարությունը ԱԳՆ Արա Այվազյանի հրաժարականի վերաբերյալ

Սույն թվականի մայիսի 31-ին Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ԱԳՆ անձնակազմի հետ հրաժեշտի հանդիպման ընթացքում արեց խիստ մտահոգիչ հայտարարություն, մասնավորապես նշելով, որ. «Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։ Այս ուղերձը հերթական անգամ փաստում է, որ այս պահին ընթանում են գործընթացներ, որոնք հակասում են պետական շահին և կրում են անվտանգային սպառնալիք:

Այս համոզմունքը հիմնավորված է նրանով, որ վերջին ժամանակաշրջանում օրինաչափ էին դարձել այն դեպքերը, երբ ԱԳՆ պետականամետ և հայանպաստ դիրքորոշումներն ու հայտարարությունները էականորեն հակասում էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանված առաջնահերթություններին և իրականացվող անվտանգային ու արտաքին քաղաքականությանը:

Հետևաբար.

• ԱԳ պաշտոնաթող նախարար Արա Այվազյանը ազգային անվտանգության նկատառումներով, քաղաքական հանրությանը պետք է լիարժեքորեն և հրապարակային ներկայացնի իր բոլոր մտահոգություններն ու այն փաստերը, որոնք ընկած են այդ մտահոգությունների հիմքում:

• Պետական բոլոր ինստիտուտները, հատկապես՝ ՀՀ ՊՆ, ՀՀ ԱԱԾ և ՀՀ ԱԳՆ պետք է հավատարիմ մնան պետությանը սպառնացող մարտահրավերները իրենց լիազորությունների շրջանակներում կանխելու առաքելությանը և զերծ մնան պետական և հանրային շահի դեմ ուղղված գործողություններից:

«Ժողովրդավարական համախմբում»
կուսակցության կենտրոնական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930