Մայիսի 31-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել քաղաքացի Մ. Թ.-ի կողմից դատապարտյալ Ռ. Մ.-ի անվամբ բերված հանձնուքը:
Զննությամբ անձեռոցիկի տուփում հայտնաբերվել է ենթադրաբար թմրամիջոցով ներծծված, մաշկային կպչուն երկու ժապավեն (կիրառվում է մաշկից արյան մեջ ներթափանցելու կամ ժապավենը ջրում եռացնելու արդյունքում ստացված հեղուկը ներարկելու եղանակով):
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն