«Նման բան չկա, փրկարար ծառայության տնօրենի կողմից, այնուամենայնիվ, տեղեկությունը ճշտելու նպատակով նշանակվել է ծառայողական քննություն։ Արդյունքում կգանք պատասխանի, որ նման բան չկա»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե ԱԻՆ-ը հրաժարվել է մարել Մասիս քաղաքի աղբավայրում օրերս բռնկված հրդեհը։
«Ուղղակի թյուրիմացություն է եղել։ Ով որ զանգել է, ոչ թե 911 է զանգել, այլ հերթապահությանը, եւ, բնականաբար, մարզային վարչության հերթապահը զեկուցել է ահազանգի մասին վարչության պետին։ Տասը րոպե հետո արդեն փրկարարները դուրս են եկել՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու»,-տեղեկացրեց Փիլոյանը։
Նախարարի պաշտոնակատարը հայտնեց, որ երեկվա դրությամբ հրդեհը մարված է․ «Առաջին իսկ օրից խնդիր ենք ունեցել աղբավայրում հրդեհի վայրին մոտենալու։ Մոտեցման ուղիներ չեն եղել, տրակտորն է ճանապարհ բացել։ Հաշվի առեք նաեւ, որ երեք օր քամիներ են եղել, որոնք խանգարել են եւ ծխացող հատվածներից հրդեհ բարձրացրել»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ