Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Որոշել ենք համատեղել մեր ջանքերն ու հիմնել ընտրությունների վերահսկման կոմիտե»

Հունիս 01,2021 14:14

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը

Հունիսի 20-ին նշանակված արտահերթ  խորհրդարանական ընտրություններն ունեն բացառիկ կարևորություն ոչ թե մեր Հայրենիքի զարգացման, այլ բուն գոյության տեսանկյունից։ Մեր երկրում երբեք որևէ ընտրական գործընթաց չի հանգել «լինել-չլինելու» երկընտրանքի։

Այս առումով թե՛ բուն ընտրության, և թե՛ նախընտրական ու հետընտրական գործընթացների նկատմամբ պատշաճ հանրային վերահսկողությունը ձեռք է բերել հատուկ նշանակություն։

Վերոգրյալը նկատի ունենալով և իշխանությունների նկատմամբ տարբեր ձևաչափերով հանրային վերահսկողության մեր փորձը հաշվի առնելով՝ մենք, հինգ հանրային գործիչներս, որոշել ենք համատեղել մեր ջանքերն ու հիմնել «Ընտրությունների վերահսկման կոմիտե»։

Կոմիտեի ծրագրերի և աշխատանքների վերաբերյալ հունիսի 2-ին ժամը 15։00-ին Opera Suite Hotel-ում հանդես կգանք մամուլի ասուլիսով։ Հասցե՝ Ռաֆայել Լեմկին 1/3, մուտքը՝ Բաղրամյան պողոտայից։

Ռուբեն Մելիքյան, իրավապաշտպան

Նաիրա Զոհրաբյան, ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր

Նարեկ Սամսոնյան, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ

Աղասի Ենոքյան, «Մեդիապաշտպան» նախաձեռնության ղեկավար

Անահիտ Սարգսյան, փաստաբան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930