Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էդուարդ Աղաջանյան. ՄԻՊ-ի երկակի ստանդարտներն արդեն, մեղմ ասած, հոգնեցնում են

Հունիս 01,2021 14:00

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Էդուարդ Աղաջանյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ ՄԻՊ Թաթոյանի գործունեությանը հրապարակավ երբեք չեմ անդրադարձել, նպատակ ունենալով բացառել նրա նկատմամբ որևէ ճնշման փորձի հասարակական ընկալումը՝ հաշվի առնելով, որ իշխանական ուժի վարչության անդամ եմ, իսկ նախկինում՝ բարձրաստիճան պաշտոնյա։ Բայց սա, հարգելի քաղաքացիներ, արդեն զավեշտ է։

Իր վերջին գրառմամբ Թաթոյանը, փաստորեն, արձանագրում է, որ, ընդհանուր առմամբ, ատելության խոսքն անթույլատրելի է բոլորի համար, բայց առավել անթույլատրելի է գործող պաշտոնյաների համար, հետևաբար պակաս անթույլատրելի՝ պաշտոնաթող պաշտոնյաների համար օրինակ։

Այս հանճարեղ մտքին հետևում է վարչապետի պաշտոնակատարի նկատմամբ նախատինքի խոսքը, մեջբերելով վերջինիս կողմից քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հնչեցրած կոնկրետ բառեր։

Եվ այստեղ փորձեցի մտաբերել Թաթոյանի կողմից նման անդրադարձի գեթ 1 դեպք, օրինակ Քոչարյանա-Դաշնակցական թևի վերջին շրջանի անդադար լպիրշ արտահայտությունների վերաբերյալ և այդպես էլ չմտաբերեցի։

Սա ոչ այլ ինչ է, քան նրա կողմից պաշտոնաթող անձանց կողմից սանձարձակ հայհոյանքներ տեղալու ինդուլգենցիայի բաժանում։
ՄԻՊ-ի երկակի ստանդարտներն արդեն մեղմ ասած հոգնեցնում են։

Մինչև քոքը մաշեցնելու գործիքներից ևս մեկը ինձ համար պարզ դարձավ։

Իսկ ձե՞զ համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930