Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր՝ մեծերիս կյանքն իմաստավորվում է ձեր ժպիտով ու խինդով. Վահրամ Դումանյանի ուղերձը

Հունիս 01,2021 13:32

Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, տարվա ամենագեղեցիկ և ջերմ տոներից է, որը ևս մեկ անգամ մեր ուշադրությունը սևեռում է մեր հասարակության կրտսեր ներկայացուցիչների՝ երեխաների կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու, նրանց ապագայի ճանապարհը կերտելու խնդիրների լուծման վրա:

Սիրելի՛ երեխաներ, շնորհավորում եմ ձեզ այս ուրախ տոնի կապակցությամբ: Մեր աշխատանքն ու գործունեությունը միտված են հավասար պայմաններում ձեր գունեղ և անհոգ մանկության, առողջ ու երջանիկ կենսակերպի, կրթության բարձր որակի, մշակութային և մարզական ոլորտներում ընդգրկվածության ապահովմանը։

Մաղթում եմ, որ այսուհետ ձեր մանկության երկինքը խաղաղ լինի, հիշողությունները՝ ջերմ ու հոգեպարար։ Ցանկանում եմ, որ մշտապես լինեք սիրով ու հոգատարությամբ շրջապատված, որ ոչ մի բան երբեք չխաթարի ձեր խանդավառ մանկությունն ու չխամրեցնի ձեր առօրյայի ոչ մի երանգ: Մեր՝ մեծերիս կյանքն իմաստավորվում է ձեր ժպիտով ու խինդով: Եվ այդ ժպիտն ու խինդն են մեր հայրենիքի խաղաղության և բարեկեցության ամուր երաշխիքները:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930