Հայաստանը պետք է բարեփոխի իշխանության համակարգը՝ սահմանափակելով վարչապետի լիազորությունները: Այս մասին РБК-ին տված հարցազրույցում հայտարարել է 1998-2008թթ. Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանը:
Նա մասնավորապես նշել է, որ խորհրդարանական հանրապետության մոդելն անհաջող է Հայաստանի համար: «Հայաստանի ոչ մի նախագահ չի ունեցել այնքան լիազորություն, որքան ունի Հայաստանի վարչապետը: Դա պարզապես անթույլատրելի է»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ խորհրդարանական հանրապետության մասին խոսելը պարզապես անմտություն է: «Դա, իմ կարծիքով, սխալ քայլ էր: Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է առնվազն մեկ կամ կես քայլ հետ գնալ»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ