Այս տարի ՀՀ-ից ավելի շատ թվով քաղաքացիներ են մեկնել, քան ժամանել․ տվյալներն ամփոփվում են եռամսյակը մեկ։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը։ «2021թ․ առաջին եռամսյակի տվյալներով՝ հաշվեկշիռը բավականին բացասական է։ Բացարձակ թիվը չեմ հիշում հիմա»,-նշեց նա։
Մնացականյանի փոխանցմամբ՝ պատճառների մասին ոչինչ չի կարող ասել, որովհետեւ նման հետազոտություն չեն արել։ Ստեփան Մնացականյանը նաեւ տեղեկացրեց, որ առաջիկա մարդահամարը նախատեսվում է իրականացնել 2022թ․-ին։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ