Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դա ճիշտ մոտեցում է, հարցը խաղաղ պետք է լուծել»․ փոխվարչապետի պաշտոնակատարը՝ Սոթքից Խոզնավար դիտորդներ տեղակայելու մասին

Հունիս 01,2021 12:39

«Կարծում եմ՝ առաջարկի ոչ բոլոր բաղադրիչներն եք դուք ձեր հարցում թվարկում։ Մի բան կարող եմ ասել՝ այո, ամեն ինչ պետք է անենք, որպեսզի խնդիրը լուծվի խաղաղ, դիվանագիտական ճանապարհով։ Կարծում եմ՝ դա ճիշտ մոտեցում է»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Սոթքից Խոզնավար հատվածքում միջազգային դիտորդներ տեղակայելու մասին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։

«Բոլորիս համար կարեւոր կլինեն արդյունքները, ոչ թե արձագանքները։ Ինչո՞ւ եք ասում, թե արձագանք չկա։ Կարծում եմ, որ առաջիկայում կլսեք հարցի շուրջ բոլոր արձագանքները։ Չեն կարող չլինել արձագանքներ եւ գործողություններ։ Մոտ օրերս․․․»,-հավելեց նա՝ մեկնաբանելով հարցը, թե ինչու որեւէ երկրից այդ առաջարկին փաստացի արձագանք չեղավ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930