Զինվորականությանը մոտ տեղեկացված անձը Վարդենիսից հայտնում է, որ հնարավոր է ռուս խաղաղապահները տեղակայվեն այս երկու գյուղերում։ «Ռուսները մտել են Կութ եւ Շորժա, ուսումնասիրել են տարածքները եւ դուրս են եկել։ Հավանաբար, նրանք տարածքը նայում են հնարավոր տեղակայման համար»։
Չի բացառվում, որ սա ռուսների «գործնական» ռեակցիան է Փաշինյանի հայելային առաջարկին՝ հետ քաշվել սահմանից եւ ռուս կամ միջազգային խաղաղապահներ տեղակայել։
Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն էլ վստահեցնում է՝ արոտավայրերի պակաս վաղ թե ուշ զգացվելու է։ «Այս պահի դրությամբ դեռ կարողանում են յոլա տանել, բայց եթե այսպես մնա, արոտավայրը լուրջ խնդիր է դառնալու։ Բոլորին չի կարող հերիքել։ Մարդիկ չեն կարող լավ տրամադրություն ունենալ, իհարկե, էս ամենի հետ կապված։ Կա լարվածություն, անհանգստություն, բայց խուճապ չկա։ Մարդիկ իրենց գործով են զբաղվում, հույս ունեն, որ լավ կլինի»։
– Ռուս խաղաղապահների տեղակայման մասին լուրերը ճի՞շտ են։
Կարդացեք նաև
– Ես կոնկրետ ինֆորմացիա չունեմ։
– Չե՞ն եկել, նայել գյուղը, նաեւ՝ Վերին Շորժան։
– Դե, եկել են, ուսումնասիրել, գնացել։
– Փաշինյանն առաջարկում է միջազգային խաղաղապահներ տեղակայել, ու մեկ էլ ռուսները կոնկրետ գալիս են՝ տարածք նայելու։ Սա զուգադիպությո՞ւն է։
– Քաղաքականության մեջ այս իրավիճակում շատ անհասկանալի բաներ ենք տեսնում, որ չենք կարողանում բացատրել։ Ամեն դեպքում, ինձ հետաքրքրում է մի բան՝ որ դրական լուծում լինի, ադրբեջանցիներին հեռացնենք։
– Փաշինյանի հետ մի քանի օր առաջ Կութում տեղի ունեցած հանդիպումից գո՞հ եք։
– Ես խոսելով, խոստումներ տալով երբեք չեմ գոհանում։ Երբ որ ռեալ լուծում, արդյունք կտեսնենք, նոր բավարարված կլինեմ։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: