Երևանի 2800-ամյակի այգու շատրվանային համալիրն այս տարի միացվեց ամռան առաջին օրը՝ հունիսի 1-ին:
Բացման օրը համընկնում է նաև երեխաների պաշտպանության միջազգային օրվա հետ:
Չնայած համավարակով պայմանավորված որոշ սահմանափակումներին, շատրվանները կսկսեն գործել ամբողջ ծավալով:
Այսօրվանից քաղաքացիները հնարավորություն ունեցան իրենց հանգիստն ու երեխաների ուրախ ժամանցը կրկին կազմակերպել բոլորի կողմից սիրված ջրառատ և կանաչաշատ հանգստի գոտում:
Կարդացեք նաև
Գրանդ Հոլդինգ