Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն ութ ամիս է երեխաներն ապրում են մեծերի անհանգիստ աշխարհում, որտեղ յուրաքանչյուր օրը պայքար է, պայքար ապագայի գոյության համար. «Հայաստանի Հանրապետություն»

Հունիս 01,2021 09:16

«Ապագային ուղղված ամենակարեւոր խոսքերն ու նպատակները պայմանավորված են նախեւառաջ երեխաներով եւ նրանց համար։ Երեխաներն են մեր լինելիության գրավականն ու զարգացման խթանը։ Նրանց երջանիկ մանկության համար մենք պետք է ապահովենք մատաղ սերնդի ոչ միայն ֆիզիկական անվտանգությունն ու պաշտպանությունը, այլեւ ներդաշնակ հոգեւոր զարգացումը։ Իսկ այդ ամենին հասնելու համար մարդկությունը դեռեւս չի գտել այլ իդեալական բանաձեւ, քան փոխադարձ սիրո եւ հարգանքի վրա հիմնված ընտանիքի մոդելը։

Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում տասնյակ հազարավոր հայ մանուկներ զրկվեցին իրենց տնից, ծնողներից, կրթվելու եւ սոցիալական ամենատարրական պայմաններից։ Սեպտեմբերի 27-ին ընդհատվեց նրանց մանկության հեքիաթը։ Արդեն ութ ամիս է այդ երեխաներն ապրում են մեծերի անհանգիստ աշխարհում, որտեղ յուրաքանչյուր օրը պայքար է, պայքար ապագայի գոյության համար։ Եվ ո՞վ է պատասխան տալու նրանց կորսված մանկության, երազանքների եւ ինչու չէ սեփական հայրենիքում ավելի լավ ապագա ունենալու խլված հնարավորության համար…»:

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930