Հոգեբան Կարինե Նալչաջյանը խոսել է Նիկոլ Փաշինյանի թիմի ամենամերձավոր շրջապատի մասին:
«Փաշինյանն, իհարկե, շեշտված անհատականություն է եւ իր այդ հատկանիշների բերումով է, որ կարողացավ լավ օգտագործվել թշնամու կողմից: Ինչ վերաբերում է նրա թիմին, ես չեմ վարանում ասել, որ սրանք ինչ-որ էթնիկական, մարդկային մուտացիայի ենթարկվող արարածներ են: Երբ նայում ենք այս մարդկանց անցած ճանապարհին, իրենց մեջ ազգային ինքնագիտակցություն գոյություն չունի, ազգային ինքնանույնացումը այս մարդկանց առնվազն մեծ մասի մոտ զրոյական վիճակում է: Ընդհանուր պատկերը դա է: Մեկ էլ լսում ես տեսակետներ, որ ուղղակի ամաչում ես, որ քո երկրի խորհրդարանում այսպիսի մտածողության, այսպիսի կրթական մակարդակ ունեցող մարդիկ կան:
Տեսեք, պատգամավորն ասում էր, թե մի մետր հող տալիս ենք, միանգամից աղմուկ եք բարձրացնում… Ո՞նց կարելի է: Երիտասարդ հայ տղամարդ է, բայց բացարձակապես հայրենիքի զգացողություն չունի, բարոյապես, արժեքային համակարգի տեսանկյունից դատարկ տարածք է: Ահա այս կարգի մարդիկ էլ են նախապատրաստված եղել: Այդ թիմը մի վայրկյանում չհավաքվեց: Մեր Հայաստանի կործանումը տարիներ շարունակ մասնագիտորեն, ճշգրիտ նախապատրաստված է եղել, իսկ հեղափոխությունը այդ նախապատրաստական շրջանին հաջորդող մի փուլ էր: Սրանք պատահական մարդիկ չեն, սրանք այդ ծագումնաբանության տեսակետից հարազատ մարդիկ են»,-մեկնաբանում է հոգեբանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ