Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Նալչաջյան. «Պարտությունն այնքան ակնհայտ բացասական երեւույթ է, որ նույնիսկ կրթական ամենացածր ցենզ, մտածողության ամենաթույլ մակարդակ ունեցող մարդը հասկանում է, որ պարտությամբ հպարտանալը անհեթեթության ժանրից է արդեն»

Մայիս 31,2021 22:00

ՀՀ քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս արած որոշ հայտարարություններ գրավել են նաեւ հոգեբան Կարինե Նալչաջյանի մասնագիտական հետաքրքրությունը, որոնց շուրջ նա խոսել է այսօր:

«Երեք տարի մենք, կարծես, ապրում ենք աբսուրդի թատրոնում, եւ անհեթեթությունները գնալով՝ խորանում են: Երեք տարի մենք ապրում ենք քաոսի մեջ, եւ ահա մտանք քաոսի մի նոր, շատ ավելի բարդ փուլ՝ նախընտրական քաոսի փուլ: Նախընտրական շրջանը միշտ քաոսային տարր պարունակում  իր մեջ: Հիմա՝ առավել եւս: Պետք է պատմաբաններին հարցնել. այսքան բարդ վիճակում Հայաստանը, արդյո՞ք, երբեւէ գտնվել է: Այս մասին բազմիցս է ասվել, ես էլ եմ ասել, որ մեր երկիրը գրավել են ներսից: Թուրքը արդեն երեք տարի Հայաստանում իշխանության է: Ի դեմս առաջին դեմքի, տեսեք, ինչ վայրիվերումներում ենք ապրում: Ամեն ինչ սկսվեց սիրո խոստովանություններով, հետո, ընդամենը մի քանի ամսում հռետորաբանությունը միանգամից փոխվեց՝ ծեփել, փռել, պատերով տալ, սա, նա…

Եթե այդ մարդը, բախտի բերմամբ կամ մի այլ կերպ եկել է իշխանության, ինչո՞ւ է իր ոտքի տակ քանդում: Թող էլի ժպտա, էլի սեր խոստովանի՝ գուցե իր սրիկայությունները ա՞յդ ֆոնի վրա անի: Իմ կարծիքով, այստեղ Փաշինյանի անձն է մեծ դեր խաղում: Ինքը ուղղակի այդպես չի կարող, ինքը պետք է իր ագրեսիվությունը, վրեժխնդրությունը որոշակիորեն արտահայտի:

Տեսեք, հիմա անհեթեթության ինչ նոր էտապի ենք հասել, երբ մարդն ասում է, թե ինքը հպարտ է պարտությամբ: Անգամ կդժվարանամ բան ասել, բայց սա իրեն ոչ մի դիվիդենտ չի բերել, որովհետեւ պարտությունն այնքան ակնհայտ բացասական երեւույթ է, որ նույնիսկ կրթական ամենացածր ցենզ ունեցող, մտածողության ամենաթույլ մակարդակ ունեցող մարդը հասկանում է, որ պարտությունը լավ բան չէ, որ պարտությամբ հպարտանալը անհեթեթության ժանրից է արդեն:

Ես չգիտեմ ինքը ինչ միտումներով է այդպիսի բաներ խոսում: Գուցե, ինչ-որ նյութերի ազդեցության տակ է, գուցե, ինքն իրեն չի վերահսկում: Բայց, գուցե, իրոք, հպարտ է: Ես համոզված եմ, որ հպարտ է, որովհետեւ ինքը եկել է հենց դրա համար: Ինքը, կարծում եմ, ճշգրիտ ասում է իր ապրումը, ինքը հպարտ է պարտությամբ:

Պատկերացնո՞ւմ եք, Հայոց Բանակը, որ լավագույնն էր տարածաշրջանում եւ դա նաեւ դրսի փորձագետների կարծիքն էր,  մեր հաղթանակները.. պարզ չէ՞, ինքը բերել, հասցրել է պարտության ու պետք է հպարտանա: Ինքը անձամբ պետք է որ հպարտ լինի այդ պարտությունով: Իմ կարծիքով, ինքը շատ լավ գիտակցում է: Համենայն դեպս, մենք գործ չունենք մթագնած գիտակցությամբ մարդու հետ, մենք գործ չունենք հալյուցինացիաների ազդեցության տակ գտնվող մարդու հետ: Մենք գործ ունենք սոցիոպատ տեսակի, բարոյական որեւէ չափանիշ չունեցող մարդու հետ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31