Երևանի ընդհանուր իրավասության դատարանը պարտավորեցրել է վերացնել ԲԴԽ նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Ռուբեն Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումը։ Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, բավարարեց Ռուբեն Վարդազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման դեմ Վարդազարյանի բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ փաստաբան Հովհաննես Խուդոյանից։
Այլ խոսքով՝ դատարանն արձանագրել է, որ վարույթ իրականացնող մարմինը պարտավոր էր հաղթահարել Ռուբեն Վարդազարյանի գործառութային անձեռնմխելիությունը, ինչը չի կատարվել։
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ դատարանի որոշումը ենթադրում է, որ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ քրեական գործով վարույթը ենթակա է կարճման։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Կարդացեք նաև