Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեծագույն համակրանք էլ տածած լինեն Փաշինյանի նկատմամբ, այս կառավարությանը պետք է դատեն հենց միայն նրա համար, որ չի կատարել Սահմանադրության պահանջը». Նորիկյան

Մայիս 31,2021 19:01

«Արդար Հայաստան» կուսակցությունն այսօր ներկայացրեց իրենց ընտրացուցակի առաջին 30 ներկայացուցիչներին:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ունենք իրավիճակ, երբ ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում ու առաջ է քաշվում սահմանագծման, սահմանազատման աշխատանքներ իրականացնելու հարցը, կոնկրետ դուք ինչպե՞ս եք պատկերացնում այդ հարցի լուծումը:

Կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը պատասխանեց. «Մեր ԶՈՒ ներկայացուցիչը ամենաբարձր մակարդակով հաստատում է, որ ՀՀ սուվերեն տարածքում կա մինչեւ 1000 ադրբեջանցի զինծառայող: Որպես իրավաբան, բացում եմ ՀՀ սահմանադրության 119-րդ հոդվածը, որտեղ գրված է ՝ ՀՀ-ի վրա հարձակման կամ դրա անմիջական վտանգի առկայության դեպքում կառավարությունը հայտարարում է ռազմական դրություն: Ես համադրում եմ ՀՀ վարչապետի խոսքը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի խոսքը եւ ՀՀ սահմանադրությունը, պարզվում է, որ կառավարությունը պարտավոր էր իրավունքի ուժով հայտարարեր ռազմական դրություն: Ես արձանագրում եմ, որ հաջորդ իշխանությունն ով էլ լինի, անգամ մեծագույն համակրանք էլ տածած լինի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, այս կառավարությանը պետք է դատի հենց միայն նրա համար, որ չի կատարել ՀՀ սահմանադրության պահանջը: Էլ ի՞նչ պետք է լինի, որ դուք գործադրեք ՀՀ սահմանադրությունը»:

Նա ասաց, որ հեռու է այն մտքից, որ այս հարցը պետք է լուծվի ռազմական ճանապարհով, երբ դիվանագիտական, քաղաքական լուծումներ են հնարավոր: Ինչ վերաբերում է սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներին,ադրբեջանցիների նպատակը հայտնի է՝ գրավել տարածքներ, որից հետո մեզ ճնշելով՝ նստել բանակցությունների. «Կա սահման, որից հետո ՀՀ-ն պետք է աշխարհին ցույց տա՝ ինքը պետություն է, թե ոչ, ունա՞կ է, թե՞ ոչ, բանակ ունի՞ թե՞ ոչ: Ո՞վ է գծում ՀՀ պետական սահմանը՝ թուրքերը, ադրբեջանցիները, ռուսները, GPS-ը, ո՞վ է սպասարկում մեր երկրի շահը: Հայաստանը ինքը պետք է գծի իր պետական սահմանը՝ իր ԶՈՒ-ի եւ մասնագետների միջոցով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31