Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությանը պատճառվել է 3 միլիարդ դրամից ավելի վնաս

Մայիս 31,2021 18:55

Ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՍՊ ընկերության տնօրինությունը, հանքարդյունաբերական ձեռնարկատիրական գործունեություն  իրականացնելու նպատակով Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում 2017 թվականի օգոստոսին, աճուրդային հանձնաժողովի եզրակացությամբ, սեփականության իրավունքով ձեռք է բերել 5 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածք, ապա էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից 2017 թվականի օգոստոսի 16-ին նույն հողատարածքում գտնվող Արտենիի օբսիդիանի հանքավայրի երրորդ տեղամասում լեռնահատկացման ակտով տրամադրված 4,5 հեկտար մակերեսով տարածքի հաշվեկշռային պաշարներն օգտագործելու՝ 4 տարի ժամկետի համար ստացել է ընդհանուր 105 հազար տոննա օգտակար հանածոյի պաշարների մարման ժամանակավոր տիրապետման ու օգտագործման իրավունք, իսկ 2017 թվականի օգոստոսի 29-ին ընդերքօգտագործման պայմանագրով էլ՝ օգտակար հանածոյի արդյունահանման հատուկ թույլտվություն։

Նման պայմաններում ընկերության տնօրինությունը, օրինական գործունեություն ծավալելու փոխարեն, հատուկ թույլտվությամբ իրեն փաստացի տրամադրված հանքավայրի տեղամասում 2017-2021 թթ. հաշվետու ժամանակահատվածում կազմակերպել և իրականացրել է հանքարդյունաբերական ձեռնարկատիրական գործունեություն, որի ընթացքում արդյունահանած՝ փաստացի 11 հազար 589 խորանարդ մետր կամ 27 միլիոն 141 հազար 438 կիլոգրամ օբսիդիանի պաշարների մարված քանակության վերաբերյալ հարկման հիմք հանդիսացող հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը հաշվարկելու կամ վճարելու պարտավորություն առաջացնող պարտադիր հաշվարկ-հաշվետություններում և հայտարարագրերում ակնհայտ կեղծ տվյալներ է մտցրել՝ դիտարկվող ժամանակահատվածում իբր 286 խորանարդ մետր կամ 672 հազար 100 կիլոգրամ  օբսիդիանի պաշարների մարված քանակության վերաբերյալ և այդ կերպ խուսափել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 3 միլիարդ 427 միլիոն 754 հազար դրամի հարկային պարտավորություններից: Դեպքի առթիվ ՔՈ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31